ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չկարողացավ գոլի հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի՝ ՄՅՈՒ-ի դեմ խաղում (1-2):
Այդ կերպ, 21-ամյա ֆրանսիացու առանց գոլերի շարքը ՉԼ-ում արդեն հասավ 6 խաղի:
Մբապեն ՉԼ-ում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել է 2019 թվականի դեկտեմբերի 11-ին թուրքական «Գալաթասարայի» դեմ խաղում (5-0):