Դանիայի Առաջին դիվիզիոնի 8-րդ տուրի խաղում «Հոբրոն» արտագնա հանդիպում է անցկացրել «Կոլդինգին» հետ և 1:2 հաշվով պարտվել մրցակցին։
Հյուրերի կազմում միակ գնդակը իր հաշվին է գրանցել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը։ Սա հայ ֆուտբոլիստի երրորդ գնդակն էր ընթացիկ մրցաշրջանում և երկրորդ անընդմեջը։
«Հոբրոն» իր ակտիվում ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։