Դորտմունդի «Բորուսիան» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք վերել «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին: Այս մասին տեղեկացնում է CalcioMercato-ն:
Գերմանական թիմը ցանկանում էր վարձակալել 28-ամյա դանիացուն ամառային տրանսֆերային պատուհանում, բայց գործարքը չկայացավ:
Նախկինում տեղեկություններ կային այն մասին, որ Էրիկսենին ցանկանում են ձեռք բերել նաև ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»: