Լոնդոնի «Տոտենհեմը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Սոն Հյոն Մինին, տեղեկացնում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ Սոնը շաբաթական կստանա 150.000 եվրո (այժմ ՝ 140.000 եվրո): Կորեացու ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին:
Հիշեցնենք, որ Սոնը 2015 թվականից էր «Բայերից» տեղափոխվել «Տոտենհեմ»:
Լոնդոնյան ակումբի կազմում նա անցկացրել է 236 հանդիպում և դարձել ՝ 93 գոլի ու 51 գոլային փոխանցման հեղինակ: