«Լիվերպուլի» լեգենդար պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել Եվրոպայի Պրեմիեր Lիգա ստեղծելու գաղափարի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Գրողի ծոցը գնացեք»,- թվիթերյան իր էջում գրել է Կարագերը:
Հիշեցնենք, որ, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի մեկ տասնյակից ավելի թիմեր բանակցություններ են վարում հավաական մրցաշարին միանալու համար:
Այս նպատակի համար անհրաժեշտ է 6 միլիարդ դոլար: Հնարավոր է, որ անհրաժեշտ միջոցները կտրամադրվեն JP Morgan բանկի կողմից: