Գեղասահքի Ֆրանսիայի Գրան պրիի սերիայի փուլը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի տարածման պատճառով, հայտնում է Գեղասահքի միջազգային միության (ISU) պաշտոնական կայքը:
Մրցաշարը պետք է անցկացվեր 2020 թվականի նոյեմբերի 13-ից 15-ը Գրենոբլում: Չեղարկման որոշումը պայմանավորված է Ֆրանսիայում համաճարակաբանական իրավիճակով:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը 2020 թ. հոկտեմբերի 14-ին Գրենոբլում պարետային ժամ մտցնելու մասին և Գրենոբլի իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո FFSG-ն (Ֆրանսիայի սառցե մարզաձևերի ֆեդերացիա) որոշում է կայացրել Գրան Պրիի փուլը չեղյալ հայտարարելու մասին», — ասված է հայտարարության մեջ: