Կիպրոսի առաջնության 7-րդ տուրում ԱԵԼ-ը հանդիպել է «Էնոսիս Պարալիմնիին» և հաղթել՝ 4-1 հաշվով:
Գոլերից մեկի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի և ԱԵԼ-ի հարձակվող Գևորգ Ղազարյանը: 32-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 64-րդ րոպեին և 6 րոպե անց, գրավել է մրցակցի դարպասը:
Ղազարյանը գոլը տոնել է ծնկաչոք:
Հավելենք, որ ԱԵԼ-ը վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: