Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) կայքը հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակ:
Մեկ շաբաթվա ընթացքում վարկանիշի թոփ-300-ը ոչ մի փոփոխություն չի կրել: Պատճառն այն է, որ անցած յոթ օրվա ընթացքում WTA- ի ոչ մի մրցաշար տեղի չի ունեցել:
Այսպիսով, ավստրալացի Էշլի Բարտին շարունակում է մնալ առաջատարի դիրքում (8717 միավոր): Նրանից բացի, լավագույն տասնյակում ընդգրկված են Սիմոնա Հալեպը (Ռումինիա, 7255 միավոր), Նաոմի Օսական (Ճապոնիա, 5780 միավոր), Սոֆիա Քենինը (ԱՄՆ, 5760 միավոր), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա, 5260 միավոր), Կարոլինա Պլիշկովան (Չեխիա, 5205) միավոր), Բիանկա Անդրեեսկուն (Կանադա, 4555), Պետրա Կվիտովան (Չեխիա, 4516), Կիկի Բերտենսը (Նիդերլանդներ, 4505 միավոր) և Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ, 4080 միավոր):