ATP-ն հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշային աղյուսակը: Այն շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը (11740 միավոր): Լավագույն եռյակում, ինչպես նախկինում, ընդգրկված են իսպանացի Ռաֆայել Նադալը (9850) և ավստրիացի Դոմինիկ Տիմը (9125):
Լավագույն 100 թենիսիստների վարկանիշում Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը (2245) մնացել է 17-րդ հորիզոնականում:
ATP վարկանիշ: 19 հոկտեմբերի, 2020 թ
1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 11740 միավոր
2 (2) Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — 9850
3 (3) Դոմինիկ Տիմ (Ավստրիա) — 9125
4 (4) Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) — 6630
5 (5) Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 5925
6 (6) Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 5890
7 (7) Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 4855
8 (10) Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) — 3429
9 (8) Դիեգո Շվարցման (Արգենտինա) — 3180
10 (9) Մատեո Բերետտինի (Իտալիա) — 3075
17 (17) Կարեն Խաչանով (Ռուսաստան) — 2245