«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ԱՊԼ 5-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում կրկնել է առաջնության ռեկորդը: Հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով, իսկ Քեյնը դուբլ է ձևակերպել ու դարձել արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հիմա մեկնարկային 5 տուրում 27-ամյա գոլահարի ակտիվում 12 միավոր է «գոլ+փոխանցում» սիստեմով. նա 5 գոլ է խփել ու դարձել 7 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ ոչ մի խաղացողի չի հաջողվել ԱՊԼ առաջին 5 տուրում նման արդյունքի հասնել: Նախորդ նվաճումը «գոլ+փոխանցում» սիստեմով հասել է 11 միավորի. 2004/05 մրցաշրջանում դրան հասել է «Արսենալի» հարձակվող Թիերի Անրին, իսկ 2011/12 մրցաշրջանում ՄՅՈՒ-ից Ուեյն Ռունին կրկնել է այն: Այս մասին հաղորդում է Goal-ը:
«Տոտենհեմը» 5 տուրից հոտե 8 միավոր ունի ու զբաղեցնում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը: «Վեսթ Հեմը» 7 միավորով 8-րդ տեղում է: