Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրում «Ռոման» տանը 5-2 հաշվով հաղթեց «Բենեվենտոյին»: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:
Խաղից հետո Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում գրառում է արել:
«Հիանալի «Ռոմա»…հիանալի հաղթանակ…Իմ երկիրն իմ սրտում է»,-գրել է հայ ֆուտբոլիստը: