ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը ներկայացրել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի խաղացանկը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նշվում է, որ միաժամանակ հաստատվել են 3-րդ տուրից հետաձգված 2 հանդիպումների անցկացման ժամկետները: «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:30-ին՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, իսկ «Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպումը՝ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: