«Բոկա Խունիորսի» նախագահ Ամոր Ամեալը հաղորդել է, որ արգենտինական ակումբը որոշել է դատի տալ «Բարսելոնային» 18-ամյա պաշտպան Սանտյագո Մինգոյի պատճառով:
Երիտասարդ ֆուտբոլիստը փետրվարին ազատ գործակալի կարգավիճակով միացել էր կատալոնական թիմին՝ կնքելով 3 տարվա պայմանագիր:
«Մենք Ռամոս Մինգոյի գործով դատի ենք տալիս «Բարսելոնային»: Այն, ինչ տեղի է ունեցել, վրդովվեեցնող էր: Այդպիսի բաներ չպետք է լինեն:
Ակումբի նախկին ղեկավարությունը շատ վատ էր վարվում Մինգոյի հետ: Չգիտեմ՝ այն ժամանակ նա ներկայացուցիչ ուներ, թե ոչ: Մենք դատի ենք տալիս «Բարսելոնային», որովհետև կարծում եմ, որ մենք իրավունք ունենք: Մենք աշխարհի ամենամեծ ակումբն ենք, իսկ նրանք դեռ պիտի աճեն: Հենց այդպես ենք մենք կարծում: Չենք ուզում, որ ինչ-որ մեկը սխալ բաներ անի: Իսկ դա բարբարոսական էր: Այդ խաղացողը պոտենցիալ ունի»,- Ամեալի խոսքերն է փոխանցում Marca-ն: