Ա Սերիայի 4-րդ տուրում «Միլանը» 2:1 հաշվով հաղթեց «Ինտերին» և վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
«Ռոսոներիները» հաղթանակ են տարել Ա սերիայում անցկացրած մեկնարկային 4 խաղերում:
Նման ցուցանիշ Միլանի համանուն թիմը վերջին անգամ ցույց էր տվել , 1995/96 մրցաշրջանում, երբ թիմը գլխավորում էր Ֆաբիո Կապելոն: