VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Արարատը» ընդունել էր «Գանձասար-Կապանին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 40-րդ րոպեին։ Տանտեներին առաջ մղեց Մորի Կոնեն։ Խաղակեսի վերջում Արտակ Եդիգարյանը վրիպեց 11-մետրանոց նշակետից։
Հանդիպման վերջում «Գանձասար-Կապանը» կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ Գոլի հեղինակ դարձավ Վբեյմար Անգուլոն։ Թվում էր՝ խաղը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, սակայն մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին Էդգար Մալաքյանը խփեց տանտերերի 2-րդ գնդակը։ «Արարատը» հաղթեց 2-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Արարատը» 4 խաղից 9 միավոր է վաստակել։ «Գանձասար-Կապանը» 5 խաղում 4 միավոր է վաստակել։