Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Վեսթ Հեմին»։
Խաղի հաշիվը 1-ին րոպեին բացեց Հյոն Մին Սոնը։ 8-րդ րոպեին Հարի Քեյնը կրկնապատկեց «խթանների» առավելությունը։ 16-րդ րոպեին Քեյնը դուբլ գրանցեց՝ 3-0։ Առաջին կեսը հենց այս հաշվով էլ ավարտվեց։
Չնայած զգալի առավելությանը՝ «Տոտենհեմը» խաղավերջում անակնկալ կերպով բաց թողեց հաղթանակը։ 82-րդ րոպեին Ֆաբիան Բալբուենան կրճատեց հաշվի տարբերությունը։ 85-րդ րոպեին Դավիսոն Սանչեսը ինքնագոլ գրանցեց։ Մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին Մանուել Լանսինին հավասարեցրեց հաշիվը։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։