«Շիրակի» ֆուտբոլիստները որպես կամավորներ մասնակցել են Արցախ ուղարկվող ապրանքների հավաքագրման և մեքենաներում դրանց տեղավորմանը: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Շիրակ» ՖԱ-ն այս ծանր օրերին շարունակում է հետևել մեր համազգային գաղափարախոսությանը:Երեկ 8-րդ տուրի հանդիպումից առաջ մեր փոքրիկ լուման ներդրեցինք նաև Արցախցիներին ու մեր քաջարի Զինվորներին սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ մատակարարելու հարցում: Ուզում ենք նշել, որ մեր վնասվածք ստացած ֆուտբոլիստները՝ Արման Ասլանյան և Ավո Լեյբ Ժունիորը, ովքեր բաց էին թողնելու հանդիպումը, պատրաստակամություն հայտնեցին որպես կամավորներ մասնակցել ուղարկվող ապրանքների հավաքագրման և մեքենաներում դրանց տեղավորմանը: Գործընթացին նաև մասնակցում էր ակումբի թարգմանիչ Հարություն Հարությունյանը: Մենք ուժեղ ենք միասին»,-ասված է հայտարարության մեջ: