Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ այսօր կայանալիք «Նոա» — «Լոռի» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին տեղեկացնում է տանտերերի մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք, որ այսօր կայանալիք «Նոա» — «Լոռի» հանդիպումը հետաձգվում է մեր թիմի մի քանի խաղացողների մոտ ախտորոշված Covid-19-ի պատճառով:
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր տղաներին»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։
ՀՖՖ-ից ևս տեղեկանում ենք, որ «Նոա» թիմի 7 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի պատասխանները դրական են։