«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շարունակում է հետաքրքրվել «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեի տրանսֆերով: Այս մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն, կողմերն արդեն քննարկել են 24-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը, սակայն հստակությանը չեն հասել: Նշվում է, որ կողմերը մտադիր են վերադառնալ քննարկմանը ձմեռային տրանսֆերային պատուհանում:
Վերջերս հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսին» առաջարկել են 70 միլիոն եվրոյի դիմաց գնել Տրաորեին: