Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տնօրեն Քրեյգ Թայլին խոսել է դժվարությունների մասին, որոնք կարող են ի հայտ գալ մրցաշարի անցկացման կազմակերպման ընթացքում։
«Եթե խաղացողները ստիպված լինեն երկշաբաթյա կարանտին անցնել, ապա մենք չենք կարող անցկացնել մրցաշարը։ Ներկա պահին սահմանները փակ են, բայց մենք աշխատում ենք՝ ելնելով նրանցի, որ հունվարին դրանք կբացվեն։
Մենք կապ ենք պահում յուրաքանչյուր նահանգի կառավարության հետ, որպեսզի ստեղծենք անվտանգ տարածություն, որտեղ թենիսիստները կմնան։
Մոտավորապես 2 շաբաթից մենք պետք է հստակ երաշխիքներ ստանանք, որ խաղացողները կարող են գալ երկիր առանց լրացուցիչ սահմանափակումների»,-Թայլիի խոսքն է մեջբերում The Canberra Times-ը։