Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հաստատել է, որ իր մենամարտը Դասթին Պորյեի հետ կարող է կայանալ հունվարի 23-ին։
«Ես ընդունում եմ, հունվարի 23-ին ամեն ինչ կլինի։ Իմ նպատակն է, որպեսզի մենամարտը կայանա Դենվերի Cowboys Stadium-ում։ Ճիշտ ոճ է։
Սեփականատեր ու իմ ընկեր Ջերի Ջոնսը կարող է ստադիոնում պահել մեր երկրպագուների ամբոխին։ Ես պատրաստ եմ լինելու Տեխասին, իսկ Տեխասը՝ իմ երկրպագուներին։ Այնուհետև՝ Մեննի»,-գրել է Մաքգրեգորը Twitter-ի իր էջում։
Մաքգրեգորի ու Պորյեի միջև սա երկրորդ մենամարտն է լինելու։ Առաջինը կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 27-ին։ Այդ ժամանակ տեխնիկական նոկաուտով հաղթել էր իռլանդացին։
I accept, Jan 23rd is on!
My goal is to see this fight take place in Cowboy stadium. Proper Style! Jerry Jones is a friend and the stadium can hold our crowd. I will be ready for Texas and Texas will be ready for my fans!
Then Manny. #McGregorSportsandEntertainment— Conor McGregor (@TheNotoriousMMA) October 14, 2020