Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց խաղն Էստոնիայի դեմ։
Այսպիսով, մեր ընտրանին 5-րդ անընդմեջ արտագնա խաղում չկարողացավ հաղթանակ տանել։ Վերջին անգամ Հայաստանի հավաքականը արտագնա խաղում հաղթել է Հունաստանի ընտրանուն։ Դա 2019 թվականի հունիսի 11-ին էր։
Այդ խաղից հետո կայացած արտագնա 5 հանդիպումներում Հայաստանի հավաքականը պարտվել է 3 անգամ՝ Ֆինլանդիային (0-3), Իտալիային (1-9) և Հյուսիսային Մակեդոնիային (1-2): 2 անգամ էլ մերոնք ոչ-ոքի են խաղացել Լիխտենշտեյնի (1-1) ու Էստոնիայի հետ (1-1):