Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի Էստոնիայի դեմ խաղից հետո (1-1) չի պատասխանի լրագրողների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ գրելով․
«Հաշվի առնելով Էստոնիայում Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը տեղի չի ունենա»։