«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը շարունակում է ապաքինվել մկանային վնասվածքից։ Բելգիացին նոր մրցաշրջանում դեռևս հանդիպում չի անցկացրել։
Marca-ն գրում է, որ «արքայական» ակումբի բելգիացի վինգերը չի շտապում իր ապաքինման հարցում ու չի մտածում հոկտեմբերի 24-ին կայանալիք Էլ կլասիկոյի մասին «Բարսելոնայի» դեմ։
Աղբյուրը գրում է, որ Ազարի համար ամենակարևորը հիմա ֆիզիկական ու մտավոր ամբողջական ապաքինումն է։ Սա կարևոր գործոն է ոչ միայն Ազարի, այլ նաև Զինեդին Զիդանի ու ամբողջ թիմի համար։
Ազարը անցած մրցաշրջանի մեծ մասը բաց էր թողել վնասվածքի պատճառով։ Կոճի վնասվածքից ապաքինվելուց հետո Ազարը նոր վնասվածք ստացավ «Լևանտեի» դեմ խաղում, ինչից հետո Ազարը վիրահատվեց։ Հիմա բելգիացուն հանգիստ չեն տալիս մկանային վնասվածքներն այդ հատվածում։