Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վարակված է կորոնավիրուսով: Այս մասին հայտնի դարձավ երեկ:
Ռոնալդուի՝ Covid-19-ի դրական թեստը անհանգստացրել է ոչ միայն Պորտուգալիայի հավաքականին ու Ռոնալդուի ներկայիս թիմին, այլ նաև «Ռեալ Մադրիդին»:
AS-ը գրում է, որ «արքայական» ակումբում անհանգիստ են, քանի որ թիմի 3 ֆուտբոլիստ ուղիղ կոնտակտ է ունեցել վերջին օրերին Ռոնալդուի հետ: Սերխիո Ռամոսը Պորտուգալիա-Իսպանիա (0-0) ընկերական խաղից հետո հանդիպել էր Ռոնալդուին:
Ռոնալդուի հետ շփում են ունեցել նաև Ռաֆայել Վարանն ու Ֆերլան Մենդին: