Ազգերի լիգայի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում մրցում է Էստոնիայի ընտրանու հետ:
Հանդիպման 8-րդ րոպեին մեր թիմին հաշվի մեջ առաջ մղեց Կամո Հովհաննիսյանը, ով Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո, գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Ցավոք, տանտերերը րոպեներ անց կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը: