Իտալական «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Մասիմիլիանո Ալեգրիին,տեղեկացնում է Il Messaggero-ն:
Թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին դեռ չի ստորագրել նոր պայմանագիր ակումբի հետ և հռոմեական ակումբը դիտարկում է Ալեգրիի տարբերակը:
«Մասիմիլիանոն ստեղծված է մեր ակումբի համար»,- ասել է Լոտիտոն:
Հիշեցնենք, որ Ալեգրին նախկինում մարզել է «Միլանը» և «Յուվենտուսը»: