Ինչպես տեղեկացնում է Sport24-ը՝ «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը կգլխավորի ՖԱԼ-ում հանդես եկող «Ակրոն» թիմը:
ArmSport-ը «Նոայի» մամուլի ծառայությունից փորձեց ճշտել տեղեկությունը, սակայն ակումբից հրաժարվեցին մեկնաբանություն տալ:
37-ամյա մասնագետն ավելի վաղ մարզել էր նաև «Կրասնոդար-2»-ը: Որպես ֆուտբոլիստ՝ Պիկուշչակը հանդես է եկել «Կրասնոդարում», «Ամկարում», չինական «Բեյցզին Խունդենում» ու մի շարք մոլդովական ակումբներում:
13 խաղից հետո «Ակրոնը» 11 միավորով ՖԱԼ-ի 18-րդ տեղում է: