Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է նախկին թիմակիցներին՝ գրելով.
«Սա ողջ աշխարհում գտնվող իմ ոչ հայ եղբայրների ու քույրերի համար է: Իմ բոլոր թիմակիցների համար է, որոնց հետ ես խաղացել եմ տարբեր երկրներում:
Հայերին սպանում են: Երեխաներին հրթիռակոծում են: Խնդրում եմ իմ բոլոր թիմակիցներին, որոնց հետ խաղացել եմ այս տարիների ընթացքում. ինձ պետք է, որ դուք սա բարձրաձայնեք»:
Հիշեցնենք, որ Մովսիսյանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ԱՄՆ-ում, Դանիայում, Շվեդիայում ու Ռուսաստանում: