Ռաֆայել Նադալը Ռոլան Գարոս-2020-ում հաղթանակ տանելուց հետո Մեծ սաղավարտի մրցաշարերում տիտղոսների քանակը հասցրեց 20-ի։ Այս ցուցանիշով իսպանացի թենիսիստը հավասարվեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։
Ֆեդերերը Twitter-ի իր էջում շնորհավորել է Նադալին այս բացառիկ նվաճման կապակցությամբ․
«Ես միշտ ունեցել եմ շատ մեծ հարգանք իմ ընկեր Ռաֆայի համար՝ որպես ընկեր և որպես չեմպիոն։ Որպես իմ մեծագույն մրցակից տարիների ընթացքում՝ ես վստահ եմ, որ մենք մեր խաղով իրար ավելի լավն ենք դարձրել։
Հետևաբար ինձ համար մեծ պատիվ է շնորհավորել նրան իր 20-րդ Մեծ սաղավարտի մրցաշարի տիտղոսի կապակցությամբ։ Մանավանդ ապշեցուցիչ է, որ նա հիմա հաղթել է Ռոլան Գարոսը ապշեցուցիչ 13 անգամ, որը մեր սպորտում ամենամեծ նվաճումներից մեկն է։ Ես նաև ուզում եմ շնորհավորել իր թիմին, որովհետև ոչ ոք չի կարող սա միայնակ անել։
Ես հույս ունեմ, որ 20-ը մեր շարունակվող ճանապարհորդության հերթական քայլն է երկուսիս համար։ Կեցցե՛ս Ռաֆֆա։ Դու արժանի ես դրան»,-գրել է Ֆեդերերը։
— Roger Federer (@rogerfederer) October 11, 2020