Ռումինացի երկրպագուների Uniti sub tricolor ֆան-ակումբը ակցիա է իրականացրել՝ ի հիշատակ Արցախի մարտերի ժամանակ զոհված FAF-ի անդամ Արիս Ստեփանյանի:
«Աստղերը, որ ընկան ձեր պատերազմում, չեն անհետանում։ Խիզախ եղեք։ Նրանք ամեն դեպքում փայլելու են ձեր կյանքում։
Արիս Ստեփանյանի հիշատակին»,-գրված է ռումինացի երկրպագուների պատրաստած պաստառին: