Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի Վրաստանի դեմ խաղից հետո (2-2) պատասխանել է լրագրողների հարցերին։
Խաղի մասին
— Հիմնականում հավասար պայքար էր դաշտում։ Մենք վատ չսկսեցինք հանդիպումը։ Մրցակիցը նույնպես ուներ գոլային պահեր։
Արդյո՞ք Վրաստանը զարմացրեց
— Վրաստանի հավաքականը լավ թիմ է, ունի ուժեղ ֆուտբոլիստներ։ Կարող եմ ասել, որ նրանք այսօր առանձնապես չզարմացրին մեզ։
Երկրորդ կեսի մասին
— Երկրորդ խաղակեսում մրցակիցը ավելի քիչ գոլային պահեր ստեղծեց, բայց 2 գոլ խփեց։
Խորեն Բայրամյանի մասին
— Բայրամյանը լավ ֆուտբոլիստ է ու ամեն անգամ ավելի ու ավելի լավ է խաղում։
Էստոնիայի դեմ խաղում փոփոխություններ կատարելու մասին
— Սպասենք և տեսնենք, թե ինչ վիճակում կլինեն ֆուտբոլիստներն ու դրանից ելնելով՝ որոշումներ կկայացնենք։