Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հյուրընկալվելով Էստոնիայի ընտրանուն: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Էստոնիայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսները կանցկացվեն հեռավար կարգով:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:
Խոակին Կապառոսի և Խորեն Բայրամյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 17:15-ին (Երևանի ժամանակով՝ 19:15) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։