«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով վարակվել էր կորոնավիրուսով, վերսկսել է մարզումները, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Նշվում է, որ Զլատանը պատրաստ կլինի «Ինտերի» դեմ հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ 39-ամյա հարձակվողը կորոնավիրուսի դրական թեստ էր հանձնել սեպտեմբերի 24-ին:
Հավելենք, որ Զլատանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել էր 2 հանդիպման և դարձել էր 3 գոլի հեղինակ: