Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess մրցաշարի 5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 11 միավոր։
5-րդ տուրում հայ շախմատիստը առավելության հասավ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ, ում հետ կմրցի նաև այսօր՝ 6-րդ տուրի շրջանակում։
Հաջորդ տուրի հանդիպումները (հոկտեմբերի 11)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) — Յան-Քշիշտոֆ Դուդա (Լեհաստան)
Արյան Թարի (Նորվեգիա) — Ալիռեզա Ֆիրուժա (Իրան)
Լևոն Արոնյան (Հայաստան) — Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Altibox Norway Chess մրցաշար․ մրցաշարային աղյուսակ
Արոնյան — 11 միավոր
Ֆիրուժա — 10 միավոր
Կարլսեն — 9 միավոր
Կարուանա — 7 միավոր
Դուդա — 4 միավոր
Թարի — 1,5 միավոր