ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կարող էհեռացվել իր զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է Mirror-ը:
Հաղորդվում է ՝ եթե թիմը դրական արդյունքներ չցուցադրի, Սուլշերը կլքի իր զբաղեցրած պաշտոնը:
Նրան փոխարինելու հիմնական հավակնորդը Մաուրիսիո Պոչետինոն է:
Հիշեցնենք, որ Սուլշերը 2018 թվականին է գլխավորել անգլիական ակումբը ՝ փոխարինելով Ժոզե Մոուրինյուին:
Պոչետինոն 2014-2019 թվականներին մարզել է «Տոտենհեմը»:
Հավելենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում ՄՅՈւ-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը: