Փարիզում ավարտվեց թենիսի Մեծ սաղավարտի 2020 թվականի վերջին մրցաշարը՝ Ռոլան Գարոսը։
Տղամարդկանց մենախաղի եզրափակիչում միմյանց դեմ մրցում էին աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու աշխարհի 2-րդ ռակետ Ռաֆայել Նադալը։
Իսպանացին իր հեգեմոն կարգավիճակը Ռոլան Գարոսի կորտերում հաստատեց հերթական անգամ։ Նադալը 3 սեթում 6-0, 6-2, 7-5 հաշվով հաղթեց Ջոկովիչին ու 13-րդ անգամ դարձավ չեմպիոն Ռոլան Գարոսում։
Մեծ սաղավարտի մրցաշարերում Նադալը հաղթանակների քանակը հասցրեց 20-ի։ Այս ցուցանիշով Նադալը հավասարվեց Ռոջեր Ֆեդերերին։ Նովակ Ջոկովիչի ակտիվում 17 տիտղոս կա Մեծ սաղավարտի մրցաշարերում։
Նադալը նաև 100-րդ հաղթանակը տարավ Ռոլան Գարոսի կորտերում։