Սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը Ստեփանակերտից Wargonzo նախագծի լրագրող Սեմյոն Պեգովի հետ խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին․
«Ցավոք, այս պահին իմ գործով չեմ զբազված։ Ես զինվոր չեմ, բայց չէի կարող չլինել այստեղ ու չաջակցել այն տղաներին, ովքեր հիմա պատերազմում են: Կարող է կոպիտ հնչել, բայց այս օրինակը բերեմ, մարզիկը հարթակում չի հուզվում, նա մտածում է իր աշխատանքի մասին, ֆուտբոլիստը մտածում է գոլ խփելու մասին, ըմբիշը` հնարք անելու, ծանրորդը` քաշը բարձրացնելու: Սպորտում հուզվում են մարզիչներն ու երկրպագուները, այստեղ էլ՝ մենք: Իսկ առաջնագծում մեր զինվորները գիտեն, որ պայքարում են այն հողերի համար, որտեղ հայերը սերնդեսերունդ ապրել են մինչեւ Ուրարտուն, Ուրարտուից հետո, քրիստոնեական Հայաստանում, Իրանին անցնելու ժամանակ, Ռուսական կայսրության օրոք, ԽՍՀՄ-ի: Հիմա էլ ուզում ենք ապրել, ինչ է նրանք մեղավո՞ր են, որ Արցախում են ծնվել ու իրենց արմատներն այստեղ են: Նրանք խաղաղություն են ուզում:
Սարսափելի էր տեսնել, թե ինչպես էր Ղազանչեցոց եկեղեցին քանդվում, Ալիեւը ասում է, որ վերջնաժամկետ է դնում՝ մինչեւ հայերն իրենց զորքերը դուրս բերելու ժամանակացույց չներկայացնեն, չի բանակցի: Օրինակ բերեմ, որտե՞ղ են հիմա Նախիջեւանի հայերը, նրանք այնտեղ ապրել են, երբ ԽՍՀՄ-ի ղեկավարության թեթեւ ձեռքով Արցախի հետ նվիրել են Ադրբեջանին: Նախիջեւանի բնակչության մեծամասնությունը հայերն էին, իսկ հիմա այնտեղ ոչ միայն մեկ հայ չկա, այլ փորձում են նաեւ հայկական հետքը ջնջել:
Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ համաձայն եմ, որ իրենք չեն հարձակվել եկեղեցու վրա, այլ Թուրքիայի օդուժը: Սա էլ փաստ, որ Թուրքիան ու ահաբեկիչները Պակիստանից, Աֆղանստանից, Սիրիայից ու Լիբիայից ներկա են այս պատերազմում»․