Արցախում արիաբար զոհվել է «Նաիրի» բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը։ Այս մասին տեղեկացնում է Բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցել է Աշոտի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին։