Նորվեգիայում ընթացող Norway Chess մրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը արմագեդոնում պարտվեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային:
Նախորդ պարտիաներում Արոնյանը պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, այնուհետև հաղթել էր նորվեգացի Տարի Արյանին և լեհ Յան Կշիշտոֆ Դուդային:
Մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: