Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակ տարավ պորֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Գյումրեցի բռնցքամարտիկը հաղթեց 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին: Հաղթանակից հետո Բաչկովը ներկայացավ հատուկ շապիկով, որի վրա գրված էր․
«Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք ենք ձեր կողքին ենք»: