Երևանի «Փյունիկի» նախկին հարձակվող Արթուր Միրանյանը կարող է տեղափոխվել ռուսական «Տամբով», տեղեկացնում է Sport 24-ը:
Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, դեռ չի կարող տեղափոխվել ՌՊԼ-ը ներկայացնող ակումբ: Արցախյան պատերազմի պատճառով նա չի կարող Հայաստանից մեկնել Ռուսաստան:
Հիշեցնենք, որ Միրանյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է: Նա հանդես է եկել մակեդոնական «Վարդարում» և «Փյունիկում»: Երևանյան ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվել էր այս ամռանը:
Հավելենք, որ «Տամբովում» հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ՝ Ալեքսանդր Կարապետյանը և Վարազդատ Հարոյանը: