Հոկտեմբերի 7-ին Լիսաբոնում կայացավ ընկերական հանդիպում Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականների միջև: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով:
Հանդիպումից հետո Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հանդիպել է իր նախկին թիմակիցներին՝ Կրիշտիանու Ռոնալդուին ու Պեպեին:
Ռամոսը լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել.
«Ու մենք դեռ այստեղ ենք, ու այստեղ է այն, ինչ մենք թողել ենք: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ընկերնե՛ր: Մենք դեռ միասին ենք ու դեռ շատ պահեր են գալու»,-գրել է Ռամոսը սոցցանցերի իր էջերում: