Իտալացի հանրահայտ լրագրող Ջանլուկա դի Մարցիոն պատմել է, որ 2004 թվականին «Բարսելոնայի» Լիոնել Մեսսին մոտ է եղել Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն:
«Ես կարծում եմ, որ ամենաառեղծվածային դեպքերից մեկը Մեսսիի՝ տրանսֆերն է «Չելսի», որն այդպես էլ չիրականացավ: 2004 թվականին նա շատ մոտ էր «Չելսի» տեղափոխվելուն, որովհետև ուզում էր խաղալ Մոուրինյոյի գլխավորությամբ: Նրանք զրուցել էին երկար: Անգամ երկու տեսազանգ էր եղել:
Դա առաջին դեպքն էր, երբ Մեսսին որոշել էր հեռանալ «Բարսելոնայից»: Մի քանի ամիս առաջ երկրորդ դեպքն էր: Բայց 2004-ին Մեսսին շատ մոտ էր, որպեսզի միանար «Չելսիին», Աբրամովիչին ու Մոուրինյոյին»,-դի Մարցիոյի խոսքն է մեջբերում besoccer.com-ը:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին այս ամառ ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից»: