«Շնորհակալություն Sky Sport-ին և աշխարհի մյուս լրատվամիջոցներին/լրագրողներին իմ հաղորդագրությամբ կիսվելու համար»,- գրել է Մխիթարյանը «Ինստագրամի» «սթորի» բաժնում:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին` Էմանուել Մակրոնին, Վլադիմիր Պուտինին ու Դոնալդ Թրամփին՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։