Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն միացել է թիմին և այսօր անցկացրեց առաջին մարզումը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 5-ին սկսել է մարզական հավաքը՝ նախապատրաստվելով Ազգերի լիգայի շրջանակում Վրաստանի հետ կայանալիք խաղին, որը կանցկացվի Լեհաստանում:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Հայաստան է ժամանաել հոկտեմբերի 6-ի երեկոյան: