Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուն վարձակալական հիմունքներով կխաղա «Սպորտինգում», տեղեկացնում է Պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը:
27-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանը կանցկացնի իր հարազատ ակումբում, որտեղ հանդես կգա 17 համարի մարզաշապիկով:
Alguém falou em #JoãoMágico?
@joaome17 pic.twitter.com/5z9x5HimJA
— Sporting Clube de Portugal (@Sporting_CP) October 6, 2020
Հիշեցնենք, որ Մարիուն «Սպորտինգի» սան է, որի կազմում անցկացրել է 93 հանդիպում և դարձել ՝ 14 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: