Norway Chess մրցաշարի մեկնարկը հաջող չէր Լևոն Արոնյանի համար, որտեղ նա ուժերն էր չափում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Մրցախաղի առաջին` դասական պարտիան, ավարտվել է ոչ-ոքի, իսկ դրան հաջորդած Արմագեդդոնում հաղթել է Կարլսենը:
Հաղթանակներ են տոնել նաև Կարուանան և Ֆիրուջան:
Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի Տարի Արյանը: