«Ատլետիկոյի» կիսապաշտպան Թոմաս Պարտեյը դարձավ «Արսենալի» խաղացող:
Մադրիդյան ակումբը պաշտոնական կայքում հայտնել է, որ լոնդոնցիները գնել են 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը: Գանացի ֆուտբոլիստի հրաժարագինը կազմել է 50 մլն եվրո:
Պարտեյը Գանան ներկայացնող «Օդոմետի» թիմի սան է: «Ատլետիկո» տեղափոխվել է 2011 թվականին: 2019/20 մրցաշրջանում ֆուտբոլիստը «ներքնակների» կազմում մասնակցել է 46 խաղի, խփել 4 գոլ ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Ատլետիկոն» հայտարարել է նաև Լուկաս Տոռեյրայի տրանսֆերի մասին: 2019/20 մրցաշրջանում ուրուգվայցին «Արսենալի» կազմում բոլոր մրցաշրջաններում մասնակցել է 39 խաղի, խփել 2 գոլ ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ավարտվում էր 2023 թվականին: