Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է ԽՄՕՄՄ բասկետբոլի թիմի սան, Հայաստանի պատանեկան հավաքականի նախկին անդամ Տիգրան Միկոյանը:
«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է Տիգրանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ»,-գրված
է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ, սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։